Սոցցանցերում նոր մեմ է հայտնվել՝ «բազմոցին հանգիստացող Էմանուել Մակրոնը»։ Որոշ օգտատերեր քննադատել են Ֆրանսիայի նախագահին նման լուսանկարի համար, մյուսները ծիծաղով են ընդունել և սկսել մեմեր պատրաստել։
Ֆրանսիայի նախագահի պաշտոնական լուսանկարիչ Սոազիգ դե լա Մուասոնյերը Instagram-ում նոր կադրեր է հրապարակել Էմանուել Մակրոնի վերաբերյալ:
Լուսանկարներից մեկում Մակրոնը նստած է կաշվե բազմոցին՝ ժպտալով և ձեռքերը լայն տարածելով՝ կիսով չափ բացած վերնաշապիկով։
Սոցցանցերում այդ լուսանկարն արագ քննարկման առարկա է դարձել. որոշ օգտատերեր վրդովվել են, իսկ մյուսները սկսել են կատակել ու մեմեր անել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







