ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը քաղաքացիների համար մինչև 5 հազար ռուբլի տուգանք (մոտ 30 հազար դրամ) կամ մինչև 15 օր կալանք է սահմանում Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ-ի և նացիստական Գերմանիայի դերի հրապարակային նույնացման համար: Իրավաբանական անձանց համար տուգանքները կկազմեն մինչև 100 հազար ռուբլի (մոտ 600 հազար դրամ)։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Կառավարությունը հավանություն է տվել ԽՍՀՄ-ի և նացիստական Գերմանիայի նույնացման համար տուգանքների սահմանմանը։






































