ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը Թուրքիայից լոլիկի մատակարարման քվոտան ավելացրել է մինչև 350 հազար տոննա: ТАСС-ի փոխանցմամբ՝ ուժի մեջ է մտել գերատեսչության համապատասխան հրամանը։
Նշվում է, որ 2016-ի սկզբից մինչև 2017-ի նոյեմբեր թուրքական լոլիկի մատակարարումները Ռուսաստան արգելվել են: 2018 թվականի մարտին Թուրքիայից մինչև 50 հազար տոննա լոլիկի ներմուծման քվոտա է սահմանվել։
Այնուհետև քվոտան աստիճանաբար աճել. 2021 թվականի մայիսին Թուրքիայից լոլիկի ներմուծման քվոտան 250 հազարից հասցվել է 300 հազար տոննայի։ 2022 թվականի փետրվարին գյուղնախարարությունն առաջարկել էր քվոտան հասցնել 350 հազար տոննայի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







