Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:35

Ոստիկանությունը հետաքննում է Ռոնալդուի մասնակցությամբ միջադեպը. ֆուտբոլիստը կոտրել է աուտիզմով տղայի հեռախոսը

Ոստիկանությունը հետաքննում է Ռոնալդուի մասնակցությամբ միջադեպը. ֆուտբոլիստը կոտրել է աուտիզմով տղայի հեռախոսը

Նախօրեին «Էվերտոն»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումից հետո Ռոնալդուն պատահաբար կոտրել էր աուտիզմով 14-ամյա երկրպագուի հեռախոսը, գրում է peopletalk.ru-ն։

Տղայի մայրը խիստ կտրուկ է արտահայտվել ֆուտբոլիստի հասցեին՝ մեղադրելով նրան, որ իր որդին այլևս երբեք չի ցանկանա գնալ խաղեր դիտելու։ «Ռոնալդուն սարսափելի, սարսափելի տեսքով էր քայլում, նա հարվածեց որդուս այն ձեռքին, որում հեռախոսն էր և առաջ գնաց։ Դուք կարող եք տեսնել, թե ինչ կապտուկ ունի: Պարզապես չեմ կարող հավատալ, որ այդ մասին եմ խոսում։ Ես լաց եղա, ցնցված էի: Ջեյքոբը շոկի մեջ էր. նա աուտիզմ և դիսպրակսիա ունի», — նշել է կինը։

Կինը հավելել է, որ տղան Ռոնալդուի երկրպագուն է, բայց հիմա չգիտի, թե ինչպես նա կկարողանա դիմանալ այդ «հարվածին»: «Որդիս անընդհատ ասում էր՝ այնտեղ Ռոնալդուն է լինելու։ Նա աուտիզմով տղա է, որը հարձակման է ենթարկվել ֆուտբոլիստի կողմից։ Դա իմ՝ որպես մոր, դիրքորոշումն է»,- ավարտել է նա։

Ի դեպ, Ռոնալդուն արդեն հրապարակային ներողություն է խնդրել ընտանիքից և հրավիրել է նրանց հաջորդ հանդիպմանը։ Սակայն, չնայած դրան, տղայի մայրն արդեն դիմում է գրել ոստիկանություն։ Աշխատակիցներն արդեն հետաքննություն են անցկացնում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+