Այսօր Ֆրանսիայում նախագահ են ընտրում: Փարիզի ժամանակով ժամը 08:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 09:00-ին) Ֆրանսիայի տարածքում գրեթե 70 հազար ընտրատեղամ է բացվել: Այս մասին հայտնում է TACC-ը: Ինչպես հայտնել են վիճակագրության եւ տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտից, ընտրողների ցուցակներում գրանցվել է ավելի քան 48 մլն ֆրանսիացի:
Ընտրություններին մասնակցում է 12 թեկնածուն, այդ թվում՝ Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը: Նրա գլխավոր մրցակիցը «Ազգային միավորման» թեկնածու, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Մարին Լը Պենն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







