Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների հետ բանակցություններ կանցկացնի՝ Ստամբուլում նրանց հանդիպումից առաջ, մարտի 28-ին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնել է նա:
Հաղորդվում է, որ ռուսական և Ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները նախատեսված են երեքշաբթի Ստամբուլում։ Հանդիպումը տեղի կունենա Դոլմաբահչե պալատում։
Նշենք, որ Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների առաջին երեք փուլերը, սկսած փետրվարի 28-ից, կայացել են Բելառուսում։ Մարտի 14-ից բանակցությունները սկսել են անցկացնել տեսակոնֆերանսների ռեժիմով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







