Ռուսաստանը բնական գազի մատակարարումների համար վճարում չի ընդունի իրեն վարկաբեկված արժույթներով, այդ թվում` դոլարով և եվրոյով, և կանցնի ռուբլով հաշվարկների: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է կառավարության հետ խորհրդակցության ժամանակ, փոխանցում է ТАСС-ը:
«Իմ կողմից որոշում է կայացվել ամենակարճ ժամանակում իրականացնել վճարման փոխանցման միջոցառումների համալիր, սկսենք դրանից` մեր բնական գազը, որը մատակարարվում է այսպես կոչված ոչ բարեկամական երկրներ, ռուսական ռուբլով», — հայտարարել է նա` հավելելով, որ պլանավորվում է նման հաշվարկներում հրաժարվել իրեն վարկաբեկող բոլոր արժույթներից:
Նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այլ պետություններ` ըստ այն ծավալների և գների, որոնք նախատեսված են ավելի վաղ կնքված պայմանագրերում:
«Ցանկանում եմ առանձին ընդգծել, որ Ռուսաստանը կշարունակի, անկասկած, բնական գազ մատակարարել այն ծավալներով և գներով, որոնք ամրագրված են նախկինում կնքված պայմանագրերում», — ասել է նա:
Ռուսական պետության ղեկավարն ընդգծել է, որ ոչ բարեկամական երկրների հետ գազային պայմանագրերի հետագա փոփոխությունները կանդրադառնան միայն վճարման արժույթի վրա. այն կփոխվի ռուսական ռուբլով: «Խնդրում եմ կառավարությանը համապատասխան հրահանգ տալ «Գազպրոմին» գործող պայմանագրերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Ընդ որում, արտասահմանյան բոլոր սպառողներին պետք է հնարավորություն տրվի կատարել անհրաժեշտ գործողություններ», — ասել է ՌԴ նախագահը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







