Իրանը պատրաստ է աջակցել ՌԴ-ին և զարգացնել համագործակցությունն ավելի ինտենսիվ ռեժիմով, հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հետ բանակցությունների ընթացքում:
Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, վկայակոչելով Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը, կողմերը Մոսկվայում քննարկել են համաշխարհային շուկայում նավթ արտադրող երկու երկրների համագործակցության հեռանկարները և հնարավոր համատեղ նախագծերը Իսլամական Հանրապետության տարածքում:
«Հաստատվել է կողմերի փոխադարձ ձգտումը՝ հարաբերությունները նոր մակարդակի հասցնել։ Ռուսական կողմի համար կարևոր է Ռուսաստանի հետ համագործակցությունը զարգացնելու Թեհրանի պատրաստակամությունը, չնայած հավաքական Արևմուտքի հակառուսական սահմանափակումներին», — հայտարարել է Նովակը՝ նշելով վառելիքաէներգետիկ համալիրի դերը, որը երկրների գործարար հարաբերություններում զբաղեցնում է Կենտրոնական տեղերից մեկը:
Օուջիի խոսքով՝ Իրանը պատրաստ է աջակցել ՌԴ-ին և զարգացնել համագործակցությունն ավելի ինտենսիվ ռեժիմով: «Ռուսաստանը մեր կողքին էր, երբ մենք պատժամիջոցների տակ էինք, այդ պատճառով այսօր մենք մեր պարտականությունն ենք համարում Ռուսաստանի կողքին լինել այս դժվարին պայմաններում և աջակցել», — մեջբերում է գործակալությունը իրանցի նախարարի խոսքը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







