ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանից ալկոհոլի, ալմաստների և ծովամթերքի ներմուծման արգելք է սահմանվում: ԱՄՆ-ն նաև Ռուսաստանին զրկում է «առավել բարենպաստ ազգի» կարգավիճակից, հաղորդում է «Коммерсант»-ը:
Պարբերականը նշում է, որ Ռուսաստանի առևտրային կարգավիճակի փոփոխությունը Կոնգրեսին թույլ կտա սակագներ սահմանել Ռուսաստանից ԱՄՆ ներկրվող ցանկացած կամ բոլոր ապրանքների համար, ներառյալ խավիարը, օղին և այլ ապրանքներ:
ԱՄՆ-ի նախագահը սերտորեն կհամագործակցի Կոնգրեսի հետ, որպեսզի Ռուսաստանին զրկի Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու առավելություններից և երաշխավորի, որ ռուսական ներմուծումն ամերիկյան տնտեսությունում առավել բարենպաստության ռեժիմ չի ստանա:
Իր ելույթում Բայդենը կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի հետ նորմալ առևտրային հարաբերությունները: Ջո Բայդենը հայտարարել է, որ «Մեծ յոթնյակի» երկրները ձգտելու են ռուսական փոխառությունների արգելքի հասնել համաշխարհային արժութային հիմնադրամում և Համաշխարհային բանկում: Նախագահը նշել է, որ ՌԴ — ի դեմ նոր միջոցները վերջինները չեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







