Ադրբեջանի քաղաքացի, ուկրաինական «Ազով» գնդի մարտիկը մարտի 8-ին տեսաուղերձ է հղել Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովին՝ հայտարարելով, որ Չեչնիայի ղեկավարն իրավունք չունի դիմել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն:
Նա Զելենսկուն ժողովրդական ընտրյալ է անվանել, այն դեպքում, երբ Կադիրովն, ըստ նրա, «Պուտինի դրածոն է և դավաճանել է իր ժողովրդին»։
Telegram-ալիքում հրապարակված ձայնագրությունում նա ընդգծել է, որ Կադիրովը համարձակվում է միայն խոսքով կռվել, այն դեպքում, երբ Վլադիմիր Զելենսկին մնում է իր ժողովրդի հետ միասին:
«Ազովի» անդամը կոչ է արել Ադրբեջանի քաղաքացիներին աջակցել Ուկրաինային:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







