Բելառուսի Բրեստի մարզում սկսվել է Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների բանակցությունների երրորդ փուլը, հայտնել է Մինսկում Ռուսաստանի դեսպանատունը:
Ռուսական պատվիրակության կազմը չի փոխվել. այն գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ժամանել են նաև արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, Բելառուսում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը և դումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:
Ուկրաինայի կողմից ներկա են նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արահամիան, պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը և այլ քաղաքական գործիչներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







