Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:42

Սուրբ Աթոռը պատրաստ է ամեն ինչ անել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Սուրբ Աթոռը պատրաստ է ամեն ինչ անել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ Սուրբ Աթոռը պատրաստ է ամեն ինչ անել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ նա հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ։

«Սուրբ Աթոռը պատրաստ է ամեն ինչ անել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Այս օրերին այնտեղ են մեկնել երկու կարդինալներ, որպեսզի օգնեն բնակչությանը …«Նրանց ներկայությունն այնտեղ ոչ միայն Հռոմի Պապի ներկայության նշան է, այլև ողջ քրիստոնյա բնակչության, որն ասում է, որ պատերազմը խելագարություն է, և այն պետք է կանգնեցնել», — նշել է Ֆրանցիսկոսը:

Նրա խոսքով՝ Ուկրաինան «ավելի ու ավելի շատ հումանիտար օգնության կարիք ունի»: Նա կոչ է արել հումանիտար միջանցքներ կազմակերպել, որպեսզի հեշտացվի բնակչությանը կենսական օգնություն ցուցաբերելը։

Նա նաև կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և դերակատարել երկխոսությունը և ողջախոհությունը, ինչպես նաև հարգել միջազգային իրավունքը:

Քահանայապետը շնորհակալություն է հայտնել բոլոր լրագրողներին, որոնք վտանգում են իրենց կյանքը, որպեսզի տեղեկատվություն փոխանցեն իրադարձությունների վայրից: «Շնորհակալությո՛ւն, եղբայրներ և քույրեր, ձեր աշխատանքի համար, որը մեզ թույլ է տալիս մոտենալ տառապող բնակչության դրամային և հասկանալ պատերազմի դաժանությունը», — ասել է քահանայապետը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+