Ռուսաստանի կառավարությունը երկօրյա ժամկետում պետք է որոշի այն երկրների ցանկը, որոնք Ռուսաստանի, ինչպես նաև երկրի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում:
Ինչպես հայտնում է TACC-ը՝ այս մասին հրամանագիր է ստորագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձում ասել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, և ստորագրել է համապատասխան հրամանագրեր։ Փետրվարի 24-ի առավոտյան Պուտինը հայտարարեց Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Դիմելով ուկրաինացի ժողովրդին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի վրա հարձակվել են հյուսիսից, հարավից, արևելքից, իսկ Դոնբասում զինվորականները ծանր մարտեր են մղում։ Նա ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշել են խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Ռազմական գործողությունների մեկնարկից մինչ օրս ԵՄ շատ երկրներ, ինչպես նաև ԱՄՄ-ն շարունակում են ՌԴ-ի նկատմամբ տարբեր պատժամիջոցներ կիրառել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







