Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:37

Ուկրաինական պատվիրակության անդամ Արախամիան հայտարարել է, որ բանակցությունները տեղի կունենան մարտի 7-ին

Ուկրաինական պատվիրակության անդամ Արախամիան հայտարարել է, որ բանակցությունները տեղի կունենան մարտի 7-ին

Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա մարտի 7-ին, հայտարարել է ուկրաինական պատվիրակության անդամ, Գերագույն ռադայում «ժողովրդի ծառա» իշխող խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան:

Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշում է կայացրել Ուկրաինայի ապառազմականացման հատուկ ռազմական գործողություն սկսել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին Գոմելում։ Ինչպես հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը, բանակցություններում իրենց համար առանցքային հարցը կրակի անհապաղ դադարեցումն ու Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի դուրսբերումն է:

Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին բանակցություններից հետո հայտնել է, որ կողմերը «գտել են որոշ կետեր, որոնց շուրջ կարելի է ընդհանուր դիրքորոշումներ նախանշել»:

Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մարտի 1-ին հայտարարել է, որ ռուսական բանակը կշարունակի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում՝ ընդհուպ մինչև սահմանված նպատակներին հասնելը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն մարտի 3-ին ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ներին տված ճեպազրույցում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցել Կիևի հետ, սակայն շարունակելու է գործողությունը: «Մենք չենք կարող մեզ թույլ տալ Ուկրաինայում այնպիսի ենթակառուցվածքների գոյությունը, որը սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը», — հայտարարել է Լավրովը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+