Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու պատրաստակամության մասին: Այս մասին գրում է Известия-ն։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար նախ պետք է դադարեցնել կրակը:
Նախօրեին կայացել են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները Բելառուսի Գոմելի մարզում: Այդ ընթացքում կողմերը հանգամանալից շրջեցին օրակարգի բոլոր կետերով և պայմանավորվեցին շարունակել բանակցային գործընթացը բելառուսա-lեհական սահմանին։
Նույն օրը Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը գլխավորում է ՌԴ պատվիրակությունը, հայտարարել է, որ ռուսական 7 ուկրաինական կողմերը որոշ կետեր են գտել, որոնցով կարելի է կանխորոշել ընդհանուր դիրքորոշումները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







