Եվրախորհրդարանը միաձայն հավանություն է տվել բանաձևին, որը դատապարտում է Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունը և կոչ է անում կոշտ պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, հաղորդում է ТАСС-ը:
Մասնավորապես, Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել ԵՄ-ին աշխատել Ուկրաինային Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրելու ուղղությամբ:
Բանաձևում նաև կոչ է արվում սահմանափակել Ռուսաստանից նավթի և գազի ներկրումը և փակել ռուսական նավերի համար բոլոր նավահանգիստները: Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ-ին ամբողջությամբ անջատել Ռուսաստանը և Բելառուսը SWIFT-ից:
Բանաձևի համաձայն՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները պետք է ընդլայնվեն և ուղղված լինեն «տնտեսության և ռազմարդյունաբերական բազայի ռազմավարական թուլացմանը»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







