Կիևում վնասազերծել են ՌԴ զինված ուժերի զինծառայողներին, ովքեր առգրավել էին Ուկրաինայի ԶՈՒ ավտոմեքենաները և ներխուժել Կիև: Այս մասին իր էջում գրել է պաշտպանության նախարարի տեղակալ Աննա Մալյարը:
Ավելի վաղ պաշտպանության նախարարի տեղակալ Աննա Մալյարը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության զորքերը առգրավել են Ուկրաինայի Զինված ուժերի երկու ավտոմեքենա, փոխել են համազգեստը և Օբոլոնիի կողմից շարժվում են դեպի Կիևի Կենտրոն:
«Հայտնի է, որ բելառուսական ԳՈՄԵԼ օդանավակայանում վայրէջք է կատարել ռուսական Իլ-76 ինքնաթիռը՝ դեսանտայիններով։ Գոստոմելի օդանավակայանի թռիչքուղու խոցման պատճառով հակառակորդը որոշել է Բելառուսի տարածքից շարժվել Գոմել-Չեռնիգիվ-Կիև ուղղությամբ»,- գրել է Մալյարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







