Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:43

Ուկրաինական ճգնաժամի արմատը ՆԱՏՕ-ի սադրանքների մեջ է. Իրանի ԱԳՆ

Ուկրաինական ճգնաժամի արմատը ՆԱՏՕ-ի սադրանքների մեջ է. Իրանի ԱԳՆ

Ուկրաինական ճգնաժամի արմատը ՆԱՏՕ-ի սադրանքների մեջ է։ Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին իր Twitter-ում գրել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Այնուամենայնիվ, Թեհրանը ռազմական գործողությունները ելք չի համարում:

«Մենք չենք կարծում, որ ռազմական գործողությունները ելք են, անհրաժեշտ է դադարեցնել կրակը և կենտրոնանալ հարցի քաղաքական լուծումների որոնման վրա»,- գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Իրավիճակին արձագանքել է նաև Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը։ Փետրվարի 24-ին իր հեռուստաուղերձում նա դատապարտել Է Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունը և կոչ է արել անջատել ՌԴ բանկերը SWIFT վճարային համակարգից:

Չեխիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի ժողովրդին և կոչ է արել ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Դոնբասում։ Ռուսական պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի ծրագրերը չեն ներառում Ուկրաինայի օկուպացիան, սակայն Մոսկվան կձգտի դրա ապառազմականացմանը։ Ավելի վաղ ՌԴ-ն ճանաչել էր Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը: Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքներին հարվածելու մեջ և ռազմական դրություն Է մտցրել երկրի ամբողջ տարածքում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+