Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հղել։ Նա մասնավորապես նշել է, որ Ուկրաինայի վրա հարձակվել են հյուսիսից, հարավից, արևելքից, երկնքից։ Այդ կապակցությամբ երկրում զենք է կիրառվում՝ «մեր հողը պաշտպանելու համար»։
Զելենսկին ասել է, որ Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Ըստ Ուկրաինայի ղեկավարի՝ երկրի իշխանությունները պատրաստ են Ազգային Անվտանգության և Պաշտպանության խորհրդի որոշմամբ չեղարկել պատժամիջոցները Ուկրաինայի բոլոր այն քաղաքացիներից, որոնք պատրաստ են պաշտպանել պետությունը զենքը ձեռքին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







