Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում Թուրքիայի նախագահական համալիրում։ Նիստում գնահատական կտրվի Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Թուրքիայի նախագահի հայտարարությունը սպասվում է գագաթնաժողովից հետո: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Դոնբասում։ Ռուսական պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի ծրագրերը չեն ներառում Ուկրաինայի օկուպացիան, սակայն Մոսկվան կձգտի դրա ապառազմականացմանը։ Ավելի վաղ ՌԴ-ն ճանաչել էր Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







