Եվրամիության բոլոր անդամ երկրները միաձայն որոշում են կայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Այս մասին հայտնում է ТАСС-ը` վկայակոչելով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը։
Քաղաքական գործիչը նշել է, որ Բրյուսելը համաձայնեցրել է նոր սահմանափակող միջոցները` համակարգելով ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի հետ:
Նրա խոսքով` նոր փաթեթը պատժամիջոցներ է ներառում ՌԴ Պետդումայի 351 պատգամավորի դեմ, որը քվեարկել է Դոնբասի անկախության օգտին: Բացի այդ, ԵՄ-ն սև ցուցակում ընդգրկել է 27 ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` Դոնբասում Ռուսաստանի գործողությունները ֆինանսավորող բանկերի և կազմակերպությունների:
ԵՄ-ն նաև արգելել է իր բիզնեսի հարաբերությունները ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի հետ և որոշում է կայացրել սահմանափակել Ռուսաստանի մուտքը ԵՄ-ի ֆինանսական և կապիտալի շուկա, ասել է Բորելը:
ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև հայտարարել է, որ ողջունում է «Հյուսիսային հոսք – 2» — ի սերտիֆիկացումը դադարեցնելու Գերմանիայի որոշումը:
Դրա հետ մեկտեղ Բորելը նշել է, որ Ռուսաստանի նախագահը չի ընդգրկվել Եվրամիության պատժամիջոցների ցուցակում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







