Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:11

Լուգանսկում «Bayraktar» անօդաչուների կիրառման մասին են հայտնել

Լուգանսկում «Bayraktar» անօդաչուների կիրառման մասին են հայտնել

Լուգանսկի  Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիան արձանագրել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Bayraktar թուրքական անօդաչուների կիրառումը Դոնբասում։ Այն կիրառվել է հետախուզության նպատակով:

Այս մասին հայտնել է ԼԺՀ-ի ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Իվան Ֆիլիպոնենկոն, փոխանցում է Интерфакс-ը։

«Մեր կողմից հավաստանշվել է հետախուզական նպատակներով «Bayraktar TB2» անօդաչու սարքերի ակտիվ կիրառում։ Ընդ որում, նրանց թռիչքի երթուղիները օրեցօր ավելի են մոտենում  շփման գծին», — լրագրողներին հայտնել է Ֆիլիպոնենկոն։

Բացի այդ, Ֆիլիմոնենկոն հայտնել է Դոնբասում Ուկրաինայի ԶՈՒ հետախուզության բոլոր տեսակների ակտիվացման մասին:

Մասնավորապես, նրա խոսքով՝ ընթացիկ օրվա սկզբից ԼԺԿ ժողովրդական միլիցիան արձանագրել է Դոնբասի շփման գծի ողջ երկայնքով օդային հետախուզություն վարելու Ուկրաինայի զինված ուժերի 42 փորձ:

Դոնբասում իրավիճակը սրվել է վերջին մի քանի օրերին, Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ  ժողովրդական հանրապետությունները հայտարարել են ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին: ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել է դեպի ՌԴ Ռոստովի մարզ քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ: Շաբաթ առավոտյան ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարները հանրապետություններում համընդհանուր մոբիլիզացիայի մասին հրամանագրեր են ստորագրել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+