ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին նվիրված ելույթ կունենա: Այս մասին հաղորդում է ТАСС-ը։
«Նախագահը հանդես կգա կարճ մեկնաբանություններով, որոնցում արդիական տեղեկատվություն կներկայացնի Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ։ Նա կհաստատի, որ ԱՄՆ-ն նախկինի պես բաց է բարձր մակարդակի դիվանագիտության համար»- ասված է Սպիտակ տան նորացված հաղորդագության մեջ: Ելույթը նախատեսված է ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով ժամը 15:30-ին (Երևանի ժամանակով ժամը 23:30-ին):
«ԱՄՆ — ն շարունակում է համարել, որ դիվանագիտությունն ու ապաէսկալացիան առաջ գնալու լավագույն ճանպարահն են, բայց պատրաստ են ցանկացած սցենարի», — հավելել են Սպիտակ տանը:
Վերջին ժամանակներս Արևմուտքի երկրներում, ինչպես նաև Կիևում հնչում են պնդումներ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը համարել է դատարկ և անհիմն: Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում։ Ընդ որում, նա չի բացառել սադրանքների հնարավորությունը, որպեսզի արդարացվեն նման հայտարարությունները, և նախազգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերն ամենալուրջ հետևանքներն են ունենալու:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







