ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մի շարք նկատառումներ է առաջարկել Մոսկվայի մտահոգությունների վերաբերյալ, սակայն դրանք չեն վերաբերում անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առանցքային առաջարկներին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը երկու պետությունների ղեկավարների հեռախոսազրույցից հետո, փոխանցում է РБК-ն։
«Ռուսական կողմը ուշադիր կվերլուծի Բայդենի առաջարկությունները, դրանք անկասկած հաշվի կառնենք, բայց, ցավոք, այդ նկատառումները չեն անդրադառնում ռուսական առանցքային նախաձեռնությունների վրա», — ասել է Ուշակովը:
Նախագահի օգնականը նշել է, որ Ռուսաստանը պատասխան չի ստացել ՆԱՏՕ-ի ընդլայնման, դաշինքի ենթակառուցվածքները 1997 թվականի դրությամբ վերադարձնելու և Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զինված ուժերի տեղակայումից հրաժարվելու վերաբերյալ առաջարկությունների վերաբերյալ:
Պուտինը Բայդենին մանրամասն բացատրել է, թե ինչու է հենց հիմա հասունացել այդ թեմաների հետ կապված հարցերը լուծելու անհրաժեշտությունը, և «անցել է ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների պատմությանը», — նշել է Ուշակովը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







