Թուրքիայի իշխանությունները գնաճի դեմ պայքարի շրջանակներում որոշում են կայացրել հիմնական սննդամթերքի ԱԱՀ-ն 8 տոկոսից նվազեցնել մինչև 1 տոկոս: Այս մասին TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ТАСС-ը։
«Մենք հիմնական սննդամթերքի ԱԱՀ-ն 8 տոկոսից իջեցնում ենք մինչև 1 տոկոս։ Մենք 7% զեղչ ենք անում պետության անունից, այն կսկսի գործել երկուշաբթի օրվանից: Հարկերի այս նվազումը գնաճի դեմ պայքարում շատ կարևոր հաղթանակ է», — ասել է Էրդողանը։
Գործակալությունը նշում է, որ 2021 թվականին Հանրապետության ԿԲ-ն մի քանի անգամ անընդմեջ որոշում է կայացրել տոկոսադրույքների իջեցման մասին, ինչը հանգեցրել է թուրքական լիրայի արժեքի ռեկորդային անկման: Նոյեմբերին այն նվազել է գրեթե մեկ երրորդով՝ տարեսկզբի համեմատ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







