Դեսպան Նինա Խաչիկյանը, ով Լոս Անջելեսի քաղաքապետի միջազգային հարցերով տեղակալն է, նշանակվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության քաղաքականության հարցերով խորհրդի անդամ, հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը։
Խորհրդի մյուս անդամների թվում են Մադլեն Օլբրայթը և Հենրի Քիսինջերը։
Լոս Անջելես քաղաքում Միջազգային հարցերով քաղաքապետի առաջին տեղակալ, դիվանագետ և քաղաքական գործիչ Խաչիկյանը բեղմնավոր կարիերա է ունեցել, որը ներառում է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը, որտեղ նրա ռազմավարական գործընկերային հարաբերությունները և նախաձեռնությունները հանգեցրել են նրան, որ նա իր ծառայության համար արժանացել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրագույն պարգևին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







