Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:25

Թուրքիայի նախագահը հանդիպել է հայկական հիմնադրամների միության նախագահի հետ

Թուրքիայի նախագահը հանդիպել է հայկական հիմնադրամների միության նախագահի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայկական հիմնադրամների միության նախագահ Բեդրոս Շիրինօղլուի հետ հանդիպման ժամանակ խոստացել է ընդունել նոր կանոններ, որոնք թույլ կտան Թուրքիայում փոքրամասնությունների կրոնական հիմնադրամներին ընտրել տնօրենների խորհուրդը, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ Էրդողանը հայտարարել է, որ նախապատրաստությունը կավարտվի մոտ ժամանակներս, և փոքրամասնությունների հիմնադրամներում կարող են ընտրություններ անցկացվել: Շիրինօղլուի խոսքով՝ Թուրքիայի նախագահը համապատասխան ցուցումներ է տվել մշակույթի նախարարությանը և հիմնադրամների գլխավոր վարչությանը։ Հայկական հիմնադրամների միության նախագահը կարծիք է հայտնել, որ այդ աշխատանքը կատարելու համար կպահանջվի 3-4 ամիս:

Պարբերականը նշում է, որ հիմնադրամների գլխավոր վարչությունը դադարեցրել է ընտրությունների անցկացումը 2013 թվականին: Փոքրամասնությունների հիմնադրամներում ընտրություններ չեն անցկացվում դրանց իրավական կարգավորման բացակայության պատճառով։

Ինչպես հաղորդում է ermenihaber.am-ը, Akşam թերթի հետ զրույցում Շիրինօղլուն հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների թեման Էրդողանի հետ հանդիպման օրակարգում չի եղել ։ «Հայաստանի հետ հարաբերությունների թեման օրակարգում չի եղել։ Այս հարցն իր հունով է ընթանում, ինչպես բոլորը, մենք ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը», — ասել է նա։

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերին ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) իր զեկույցում նշել էր, որ թուրքական կառավարությունը շարունակում է միջամտել կրոնական փոքրամասնությունների ներքին գործերին։ 2013 թվականից ի վեր Թուրքիայի կառավարությունն արգելել է կրոնական փոքրամասնությունների հիմնադրամներին ընտրել վարչության նոր անդամներին, ինչը հանգեցրել է նրանց թվի աստիճանական կրճատման, վատթարացրել է ամենօրյա գործունեության դժվարությունները եւ հանգեցրել համայնքների բաժանման:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+