Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Հունաստանի քաղաքներում տարբեր շենքեր ու շինություններ ներկվել են հայկական դրոշի գույներով:
ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հայկական եռագույնի գույներով ներկվել է Կրետե կղզու Հանյա քաղաքի հայտնի փարոսը:
Կարմիր-կապույտ-նարնջագույն գույներով ներկվել է նաև Հունաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ալեքսանդրուպոլիս քաղաքի քաղաքապետարանի շենքը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







