Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:24

Մարգարիա Սիմոնյանն ու Ռուբեն Վարդանյանը հայտնվել են ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների նախագծի ցանկում

Մարգարիա Սիմոնյանն ու Ռուբեն Վարդանյանը հայտնվել են ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների նախագծի ցանկում

ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականները քննարկման են ներկայացրել օրինագիծ, որը նախատեսում է Ռուսաստանին ճանաչել որպես Դոնբասում ահաբեկչությունը հովանավորող պետության։ Փաստաթուղթը հրապարակել է The Washington Post-ը։

Forbes.ru-ի փոխանցմամբ՝ նախագիծը ներկայացրել է ամերիկացի կոնգրեսական Ջիմ Բենքսը։ Փաստաթղթի նախագիծը քննարկման է ներկայացվել հունվարի 19-ին։

Փաստաթուղթը նաև պատժամիջոցներ է նախատեսում բարձրաստիճան պաշտոնյաների և խոշոր գործարարների նկատմամբ։ Դրանց թվում են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և «Ռոսնեֆտի» գործադիր տնօրեն Իգոր Սեչինը:

Առաջարկվող պատժամիջոցների ցուցակում, բացի այլ հայտնի ռուսաստանցիներից, ընդգրկվել են նաև RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և հայտնի հայ գործարար Ռուբեն Վարդանյանը:

«Ընդհանրապես ինձ վաղուց արդեն անհարմար է, որ ես դեռ պատժամիջոցների տակ չեմ, ինչպես բոլոր պարկեշտ մարդիկ։ Այնպես որ, դա ինձ համար արդեն կդադարի անհարմար լինել», — Forbes-ի հարցին ի պատասխան հայտնել է Մարգարիտա Սիմոնյանը։ Վարդանյանի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից, նշում է պարբերականը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+