Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:08

Տոկաևը հանձնարարել է պարզել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ճշգրիտ թիվը

Տոկաևը հանձնարարել է պարզել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ճշգրիտ թիվը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ուժային կառույցների ղեկավարության հետ հունվարի 15-ին կայացած խորհրդակցության ժամանակ հանձնարարել է որոշել զանգվածային անկարգությունների ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ճշգրիտ թիվը, հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից։

«Խորհրդակցության արդյունքներով երկրի ղեկավարը մի շարք կոնկրետ հանձնարարականներ է տվել։ Հատուկ ուշադրություն է դարձվել Ղազախստանում, մասնավորապես, Ալմաթիում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների համակողմանի հետաքննության, քաղաքացիական բնակչության շրջանում զոհվածների ճշգրիտ թվի սահմանման, կրիտիկական իրավիճակներում ուժային մարմինների գործողությունների համակարգման նոր նորմատիվ բազայի մշակման հարցերին», — ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են 2022 թվականի առաջին օրերին. երկրի արևմուտքում Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ են հանդես եկել հեղուկ գազի գների կրկնակի աճին: Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքների, այդ թվում՝ Ալմաթիի. այնտեղ սկսվել է թալան, գրոհայինները զինված հարձակվել են պետական հաստատությունների վրա: Ի պատասխան՝ իշխանությունները երկրում արտակարգ դրություն են սահմանել մինչև հունվարի 19-ը և հակաահաբեկչական գործողություն սկսել։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում բողոքի ակցիաների ընթացքում մոտ 1000 մարդ է վիրավորվել  Հանրապետության ՆԳՆ-ի տվյալներով՝ զոհվել են 17 ուժայիններ, տուժել է ավելի քան 1,3 հազար մարդ:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել Հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ երկրի իրադրությունը կարգավորելու համար:

Հունվարի 7-ին Տոկաևը հայտարարել էր, որ ահաբեկիչները, այդ թվում՝ արտասահմանից ժամանած, շարունակում են դիմադրությունը և խոստացել ոչնչացնել նրանց, ովքեր զենքը վայր չեն դնի: Բացի այդ, նախագահը նշել է, որ խաղաղ պայմաններում արտահայտված քաղաքացիների բոլոր պահանջները լսվել են։

Հունվարի 13-ին հայտարարվել է ՀԱՊԿ առաքելության հաջող ավարտի մասին, այժմ խաղաղապահները հեռանում են Ղազախստանից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+