Ղազախստանից ՀԱՊԿ զորքերի դուրսբերումը կսկսվի հունվարի 13-ին և կավարտվի 10 օրվա ընթացքում։
Այս մասին TACC-ին հայտնել Է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
Նա հայտնել է, որ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նուր-Սուլթանում ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։
Ղազախստանի նախագահը շնորհակալություն է հայտնել դաշնակիցներին խաղաղապահ գործողություն անցկացնելու և ահաբեկչական հարձակման պայմաններում օգնություն ցուցաբերելու համար: Ղազախստանի նախագահը հայտարարել է ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ավարտի մասին։
Հիշեցնենք, որ հունվարի 5-ի առավոտյան Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնանկ էր արել կառավարությանը և Անվտանգության խորհուրդի ղեկավարին։ Անվտանգության խորհրդի առաջին նիստում Տոկաևը Ղազախստանի իրադրությունը որակել է որպես պետության ամբողջականության խախտում և հայտնել, որ դիմել է ՀԱՊԿ-ին՝ «ահաբեկչական սպառնալիքի հաղթահարման համար»: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել Հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ երկրում իրադրությունը կարգավորելու համար: Հայաստանը հունվարի 7-ին Ղազախստան է ուղարկել 100 զինծառայոողից բաղկացած ստորաբաժանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







