Մարշելին Բերտրան- Անջելինա Ջոլիի մայրը
Մարշելինը՝ ապագա աստղի մայրը նույնպես երազում էր նկարահանվել ֆիլմերում։ 1971 թվականին Մարշելինը ամուսնացել է սկսնակ դերասան Ջոն Վոյտի հետ, սակայն 9 տարի անց զույգը բաժանավում է։ Կինը ստիպված է լինում թողնել դերասան դառնալու իր երազանքը և զբաղվել երեխաների դաստեարակությամբ։
Այսօր Անջելինա Ջոլին հայտնի է ոչ միայն որպես հաջողակ դերասանուհի, այլև որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան և 6 երեխաների մայր:
Էնն Դանհեմ- Բարաք Օբամայի մայրը
Ստենլի Էնն Դանհեմը ամերիկացի մարդաբան և ԱՄՆ նախկին նախագհ Բարաք Օբամայի մայրը հանդիպել է իր առաջին սիրուն՝ Բարաք Օբամային ռուսերենի պարապմունքների ժամանակ։ Մեկ ամիս անց զույգը օրինականացնում է իրենց հարաբերությունները և ծնվում է Բարաք Հուսեյին Օբաման։
Էննը, ով այդ ժամանակ ընդամենը 18 տարեկան էր, ստիպված էր հեռանալ քոլեջից, որպեսզի զբաղվի որդու խնամքով : Դյունհեմը որդուն մեծացրել է միայնակ, մինչ ամուսինը շարունակում էր ուսումը համալսարանում, իսկ 3 տարի անց նրանք բաժանվում են այն բանից հետո, երբ պարզ է դառնում, որ ամուսինը մեկ այլ օրինական կին ունի։
Բարաք Օբաման դառնում է ոչ միայն ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը, այլև 2009-ին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր:
Իրմելին Ինդենբիրկեն- Լեոնարդո Դի Կապրիոյի մայրը
Լեոնարդո Դի Կապրիոն հանդիսանում է Ջորջ Դի Կապրիոյի և դատարանի քարտուղար Իրմելին Ինդենբիրկենի միակ որդին։ Երբ տղան մեկ տարեկան էր նրա ծնողները բաժանվում են։ Բաժանումից հետո Լեոնարդուն ապրում է մոր հետ, և կինը ստիպված է լինում քրտնաջան աշխատել, որպեսզի կարողանա ապահովել իրեն և որդուն։
Փեթթի Մալլետ- Ջասթին Բիբերի մայրը
Էլիաբեթ Փեթթին 15 տարեկանում հանդիպում է Ջերեմի Բիբերի հետ, իսկ 3 տարի անց ծնվում է ապագա աստղը։ Շուտով երեխայի ծնունդից հետո զույգը բաժանվում է, և Փեթթին միայնակ է մեծացնում որդուն։
Բիբերն ինքն է սովորում նվագել դաշնամուր, հարվածային գործիքներ, կիթառ և շեփոր: Իսկ 2007-ի սկզբին, երբ նա ընդամենը 12 տարեկան էր, Փեթթին համացանցում տարածում է որդու կատարումը, որն էլ հայտնի է դարձնում ապագա աստղին։
Ամանդա Դոն Քորնեթ- Սելենա Գոմեսի մայրը
Դերասանուհի և երգչուհի Սելենա Գոմեսի մոր ճակատագիրը մի փոքր նման է Բիբերի ծնողների պատմությանը: Սելենան ծնվել է, երբ մայրը դեռ 16 տարեկան էր։ 5 տարի անց նրանք բաժանվում են, և թատրոնի դերասանուհին միայնակ է մեծացնում դստերը և ուղղորդում ընտրել գեղարվեստական կարիերա։
Սելենա Գոմեսը ձեռք է բերել իր ժողովրդականությունը Դիսնեյ հեռուստաալիքի մի քանի երիտասարդական սերիալում նկարահանվելուց հետո:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







