Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:01

Մոսկվայի դատարանը դատավճիռ է կայացրել ԳՀՎ-ի նախկին հատուկջոկատայինների սպանության 9 ֆիգուրանտների նկատմամբ

Մոսկվայի շրջանային դատարանը դատավճիռ է կայացրել 2019 թվականի ամռանը ԳՀՎ հատուկ նշանակության ջոկատի նախկին մարտիկ Նիկիտա Բելյանկինի սպանության գործով 9 ֆիգուրանտների նկատմամբ:

Ինչպես հաղորդում է ТАСС- ը, առավելագույն ժամկետը՝ 20 տարի գաղութային ռեժիմի պայմաններում, ստացել են Սերգեյ Խոջոյանը, որը Բելյանկինին դանակով մահացու հարված է հասցրել:

Համլետ և Հրանտ Հայրապետյան եղբայրները համապատասխանաբար 17 և 18 տարվա ազատազրկման են դատապարտվել խիստ ռեժիմի գաղութում: Բացի այդ, դատարանը նրանց սահմանել է ազատության սահմանափակում՝ 1,5 տարի ժամկետով պատիժը կրելուց հետո։

Պատժի նվազագույն ժամկետը՝ 5 տարի ընդհանուր ռեժիմի գաղութը, ստացել է բարմեն Նարեկ Ստեփանյանը: Արթուր Հակոբյանը, Դավիթ Եղիազարյանը, Սուրեն Մարկոսյանը, Ռուդիկ Մանուկյանը և Սահակ Սահակյանը ստացել են 5.5-ական տարվա  ազատազրկում։

Նշվում է, որ սպանության գործով դատավարությունը Մոսկվայի դատարանում սկսվել է 2020 թվականի դեկտեմբերին: Կողմերի վիճաբանությունների ընթացքում պետական մեղադրանքը զանգվածային ծեծկռտուքի 9 մասնակիցների համար պահանջել է 6-ից մինչև 22 տարվա ազատազրկում: Գործով տուժող են ճանաչվել Բելյանկինի հայրը և եւս երկու բժիշկ-ռեանիմատոլոգներ, որոնցից մեկը ծանր վիրավորվել է հակամարտության ընթացքում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+