1․ Չինաստան
Չինաստանի Մեծ պատը պահպանվել է միայն մեկ երրորդով: Ոչնչացմանը նպաստել են ոչ միայն ժամանակը և էրոզիան, այլև այցելուների հոսքը: Պատի որոշ հատվածներ մանրացված էին և ծածկված էին գրաֆիտներով:
2․ Նեպալ
Վերջին 10 տարիներին Էվերեստը դարձել է սիրված վայր զբոսաշրջիկների համար: 2019-ին սարում հայտնաբերվել է 11 տոննա աղբ:
3․ Հունաստան
Ակրոպոլ ամեն տարի այցելում է միլիոնավոր մարդիկ: Ոչնչացման տագնապը կար դեռ 1975 թվականին, սակայն այժմ ամենինչ ավելի ակնառու է։ Տապալման գործոններից մեկը ոտքերի ազդեցությունն է , որի պատճառով կառույցը կերականգնում է պհանջում:
4․ ԱՄՆ
Կալիֆորնիայի իշխանությունները փակել են Ուոլկերի սահմանը այցելուների համար 2019-ի մարտին՝ 50 հազար զբոսաշրջիկների ներհոսքից հետո, որոնք ցանկանում էին տեսնել կակաչները և լուսանկարվել դրանց հետ։
5․ Եգիպտոս
Կարծիք կա, որ հարյուր հազարավոր զբոսաշրջիկների շունչը անուղղելի վնաս է հասցնում եգիպտական դամբարաններին: Դրա պատճառով ավելանում է խոնավության մակարդակը և սնկերի քանակը: Եթե ոչինչ չփոխվի, ապա Թագավորների հովիտը կարող է ոչնչացվել ընդամենը 150-500 տարվա ընթացքում:
6․ Կամբոջա
2018-ին Կամբոջա է այցելել ավելի քան 6 միլիոն մարդ: Տեղական տաճարային համալիրը ոչնչացման եզրին է, քանի որ զբոսաշրջիկները ոչ միայն շոշափում են քարերը, այլ նաև՝ խախտելով տաճարի կայունությունը բարձրանում են նրա վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







