Եթե դատական մակարդակով հաստատվի տուժած կողմի ներկայացրած հայտը, ապա հանրաճանաչ երգչուհին ստիպված կլինի վճարել մի քանի միլիոն դոլար:
Վերջերս հայտնի դարձավ, որ Սթիվ Ռոնսենը Նեշվիլից, հայտնաբերել է 2012 թվականին թողարկված իր հեղինակային «Almost »երգի նմանությունը, Լեդի Գագայի«Shallow» հիթի հետ: Մասնավորապես, նա և նրա փաստաբանները պնդում են, որ երգչուհին իր երգից գողացել է երեք ակորդ (G, A, B), որոնք անընդմեջ լսվում են «Shallow» երգում: Նրանք Լեդի Գագայից պահանջում են մի քանի միլիոն դոլար ՝ այս հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար:
«Այս հարցը մի քանի ամիս առաջ խաղաղ ճանապարհով լուծելու համար, իմ գրասենյակը Լեդի Գագայի իրավաբանական խմբին, տրամադրեց՝ հայտնի և հարգված երաժշտագետի և պրոֆեսորի պաշտոնական զեկույցը, որը որոշեց, որ քննարկվող երգերի երկուսի միջև կա նշանակալի նմանություն տեմպը, ռիթմը», – ասել է Սթիվ Ռոնսենի փաստաբանը: Լեդի Գագայի թիմը դեռ չի տրամադրել իմ գրասենյակին երաժշտագետի զեկույցը, որը մենք մի քանի անգամ խնդրել ենք»:
Երգչուհու ներկայացուցիչները Սթիվ Ռոնսենի մեղադրանքները անվանել են «անպիտան շորթություն» և, ըստ ամենայնի, չեն պատրաստվում վճարել որևէ գումար: Բացի այդ, հիշում են, երեք G-A-B ակորդների հաջորդականությունը շատ տարածված է: Այն օգտագործվում էր շատ երաժիշտների կողմից իրենց գործերում: Օրինակ, դա կարող եք լսել Kansas-ի հայտնի «Dust In The Wind» երգի մեջ, որը թողարկվել է 1978 թվականին:
Եթե Սթիվ Ռոնսենը թիմը որոշեց փոխհատուցում ստանալ, ապա նրանք պետք է ապացուցեն ևս մեկ իրողություն, որ Լեդի Գագան իսկապես լսել է այդ երգը: Այն ժամանակ, երբ թողարկվեց Ռոնսոնի «Almost» երգը SoundCloud- ում կար մոտ 300 ունկնդիր: Սակայն նշենք, որ սա դեռ հաղթանակ չի երաշխավորում։
Այնպես որ, Նեշվիլից երգչի թիմին անհրաժեշտ կլինի ապացուցել նաև այն, որ Լեդի Գագան այդ ունկդիրների թվում էր: Բայց նույնիսկ դա չի երաշխավորում Ռոնսենի հաղթանակը: Երաժշտական գուրուներից շատերն արդեն նկատել են, որ բացառությամբ այդ երեք ակորդների, «Almost» և «Shallow» երգերի միջև ընդհանրապես նմանություն չկա: Սակայն ինչպես արդեն գիտենք, Ռոնսենը այլ կարծիք ունի:
Թրամփը հայտնել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն 50 օրից Ռուսաստանի նկատմամբ 100%-ի չափով երկրորդական մաքսատուրքեր կսահմանի՝ Ուկրաինական կարգավորման հարցում...