Գիտնականները ցնցող հայտնագործություն են կատարել Չինաստանի արևելքում։ Նրանց հաջողվել է հայտնաբերել Դևոնյան շրջանի հսկայական անտառ, որտեղ աճել է Երկրի առաջին ծառերից մեկը:
Ըստ գիտնականների, առաջին ծառերը հայտնվել են Դևոնյան շրջանի կեսին՝ մոտ 400 միլիոն տարի առաջ: Ծառերը կտրուկ փոխել են մոլորակի «դեմքը», առաջին ցամաքային բույսերը Երկիրը դարձրել են «կանաչ»։
Թե ինչպիսի տեսք են ունեցել առաջին ծառերը, գիտնականների համար դեռ գաղտնի է։
Այս տեսակի վերջին հայտնագործություններից մեկը տեղի է ունեցել 2012 թվականի փետրվարին, երբ չինացի և ամերիկացի հետազոտողները վերականգնել էին Դևոնյան անտառի տեսքը:
Անտառն ամբողջովին մոխրացած էր։ Մոխրի հաստ շերտի տակից հայտնաբերվել էին 380 միլիոն տարի առաջ աճած բույսեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







