Թուրքական անօդաչուն հարված է հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քաղաքի բնակելի տներից մեկին: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով քրդական Firat գործակալությունը:
Հրատարակության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս յոթը վիրավորվել են: Firat-ը չի հստակեցնում, թե արդյոք թուրքական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհված քուրդ մարտիկներ կան։
Գործակալությունը նշում է, որ Քոբանին և նրա հարևան Մանբիջը ծառայում են որպես քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» ջոկատների բազաներ, որոնք հարձակումներ են գործում Անկարայի աջակցության ներքո գտնվող սիրիական զինված ընդդիմության կազմավորումների վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







