Աշխարհի ամենաերկար բառը քիմիական միացության անվանում է: Այն ամենամեծ սպիտակուցի քիմիական անվանումն է, կոչվում է Տիտին: «Տիտին» անվանումը վերցված է հունական «տիտան» բառից, որը նշանակում է հսկա: Քիմիական անվանումը սկսում է մեթիոնիլ… և վերջանում …իզոլեյցին տերմիններով:
Այս բառն իր ամբողջական տեսքով բառարաններում հազվադեպ է հանդիպում: Պատճառներն ավելի քան հասկանալի են:Չէ՞ որ այս բառն արտասանելու համար կպահանջվի մոտ 3,5 ժամ:
Տիտինը հայտնի է նաև որպես կոնեկտին, որը հսկա սպիտակուց է՝ բաղկացած 224 անհատական սպիտակուցային տիրույթից: Բացի դրանից Տիտինի գենը պարունակում է էկզոնների ամենամեծ քանակը՝ 363 մեկ գենում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







