«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կնետրոն»-ի երկու ականազերծման խմբերը մեկ շաբաթում Սիրիայում մաքրել են մոտավորապես 70.000 ք.մ. տարածք, որը հավասար է 10 ֆուտբոլային դաշտի: Այս մասին նշվում է Սիրիայում ՄԱԿ-ի ականազերծման ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կարինե Հախնազարյանը։
Հիշեցնենք՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմն արդեն սկսել է Դամասկոսի Դարայա ավանի գյուղատնտեսական նշանակություն ունեցող շուրջ 2 մլն. քմ. հողատարածքների մակերեսային և խորքային պայթուցիկ զինամթերքի մաքրման աշխատանքները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







