Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:47

Ֆեյսբուքը զբաղվել է օգտատերերի ձայնային հաղորդումների վերծանմամբ

Ֆեյսբուք ընկերությունը ներգրավել է հարյուրավոր կապալառուների, որոնք զբաղվել են սոցիալական ցանցի օգտատերերի ձայնային հաղորդումների վերծանմամբ:

Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը: Հաղորդումների վերծանմամբ զբաղված աշխատակիցները չեն ներկայացել այն պատճառով, որ վախեցել են կորցնել իրենց աշխատանքը, սակայն որոշ ժամանակ անց հասկացել են, որ կատարված աշխատանքը դուրս է էթիկայի կանոններից և դադարեցրել են այն:

Նրանց խոսքով՝ իրենք սոսկ լսել են Ֆեյսբուքի օգտատերերի խոսակցությունները, երբեմն անգամ անպարկեշտ բովանդակությամբ, բայց չեն իմացել, թե ընկերությունն ինչու է հետաքրրքված օգտատերերի հաղորդագրություններով:

Ֆեյսբուքը հաստատել է, որ զբաղվել է օգտատերերի ձայնային հաղորդումների վերծանմամբ և ասել, որ այլևս դրանով չեն զբաղվի:

Կապալառուները ստուգել են նաև, թե արդյոք Ֆեյսբուքի արհեստական ինտելեկտը ճիշտ է վերարտադրում ձայնային հաղորդագրությունները։

Թիրախավորված են եղել այն օգտատերերի հաղորդագրությունները, ովքեր օգտվել են Facebook-ի Messenger տարբերակից։

Նշենք որ Ֆեյսբուքը ձայնային հաղորդագրությունների հնարավորություն ստացել է 2015 թվականից, և ստեղծողները վստահեցրել են, որ իրենք ամեն ինչ անում են Messenger-ն ավելի օգտակար դարձնելու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+