Նավով փրկված ավելի քան 500 միգրանտներ և փախստականներ անելանելի իրավիճակում են հայտնվել Միջերկրական ծովում, քանի որ Իտալիան և Մալթան շարունակում են արգելել նրանց մուտքը դեպի իրենց նավահանգիստներ:
«Բժիշկներ առանց սահմանի» ֆրանսիական բարեգործական խումբը հայտարարել է, որ երկուշաբթի ուշ երեկոյան ավարտվել է ևս 105 մարդու «փրկելու գործողությունը»՝ նավում միգրանտների ընդհանուր թիվը հասցնելով 356-ի:
Առնվազն ևս 150 մարդ շարունակում է մնալ իսպանական բարեգործական «Proactiva Open Arms» նավի վրա:
Երեքշաբթի օրը Իտալիայի ներքին գործերի նախարար և փոխվարչապետ Մատեո Սալվինին ևս մեկ անգամ նշեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի այդ երկու նավերը մուտք չգործեն իտալական նավահանգիստներ:
«Ես այսօր առավոտյան աշխատանքի եմ նախարարությունում, որպեսզի թույլ չտամ ավելի քան 500 փախստականների ցած իջեցնելը ՀԿ-ին պատկանող այդ երկու նավերից, որոնցից մեկը ֆրանսիական է, մյուսը` իսպանական»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սալվինին:
Նշենք, որ իտալացի օրենսդիրներն օրենք են ընդունել են, որը սպառնում է ձերբակալել Իտալիային պատկանող ջրեր մուտք գործող փրկարարական նավերի նավապետերին և անձնակազմին: Նոր օրենքով հնարավոր է նաև մինչև մեկ միլիոն եվրո տուգանք (1,1 միլիոն դոլար):
Սալվինիի կողմից բուժաշխատողների նկատմամբ նման կոշտ միջոցների ձեռնարկումը մեծացրել է իր ժողովրդականությունը երկրի ներսում, մինչ նա փորձում է արտահերթ ընտրություններ հրահրել և իշխանության ղեկին կանգնեցնել իր ծայրահեղ աջ լիգայի կուսակցությանը:
2014 թվականից ի վեր Իտալիան նավով փրկված ավելի քան 600,000 մարդկանց է ընդունել իր երկիր, սակայն վերջին երկու տարվա ընթացքում կտրուկ անկում է ապրել նոր ժամանող մարդկանց թվաքանակը:
Ըստ վերջին վիճակագրական թվերի` 2019 թվականից մինչև այժմ Իտալիա են ժամանել 4,265 միգրանտներ և փախստականներ, որը 78 տոկոսով քիչ է 2018 թվականի այդ նույն ժամանակահատվածից և 96 տոկոս ցածր է 2017 թվականի տվյալներից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







