Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Խրիզոստոմ 2-րդը կղզու բնակչությանը կոչ է արել պատրաստ լինել իրենց դիրքերի պաշտպանությանը, եթե Թուրքիայի հետ հակամարտությունն ավելի լարված բնույթ ստանա: Այս մասին նա հայտարարել է հավատացյալներին ուղղված իր Սուրբծննդյան ուղերձում, փոխանցում է ТАСС-ը։
«Մենք պետք է միասնական և անսասան մնանք մեր իրավունքների պաշտպանման հարցում, ամուր ևհաստատակամ լինենք օկուպացիոն զորքերի դուրսբերման, փախստականների՝ իրենց նախնիների տուն վերադառնալու մեր պահանջի հարցում և միեւնույն ժամանակ պատրաստվենք պաշտպանության՝ հակամարտության հնարավոր սրման դեպքում», — գործակալությունը մեջբերել է արքեպիսկոպոսի ուղերձը:
Կիպրոսի եկեղեցու առաջնորդն ընդգծել է, որ կղզու բնակիչները 47-րդ անգամ Սուրբ Ծնունդը նշում են «բաժանված երկրում, որտեղ մարդկանց մեկ երրորդը լքել են իրենց տոհմական տները», և որտեղ բազմաթիվ անձինք մինչ օրս անհայտ կորած են համարվում: Արքեպիսկոպոսը կղզու բնակիչներին խնդրել է չմոռանալ իր մարտական ոգու մասին, քանի որ «զավթիչի վարքագիծը» թույլ չի տալիս ինքնահանգստացում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







