Microsoft ընկերությունը խոստովանել է, որ Cortana օգնականի և Skype Translator հավելվածի միջոցով գաղտնալսել է օգտատերերի ձայնային հաղորդագրությունները:
Հայտարարությունը կատարվել է այն բանից հետո, երբ Motherboard պորտալը հայտնաբերել է կորպորացիայի կողմից կապալառուների վարձելու փաստը՝ Skype-ի զանգերը գաղտնալսելու համար։ Այս մասին հայտնում է Կոմերսանտը։
«Հիմնվելով տրվող բազմաթիվ հարցերի վրա՝ մենք եկանք այն եզրակացության, որ ավելի լավ կլիներ նշել այն փաստը, որ աշխատակիցները երբեմն նայում են ստացվող կոնտենտը»,- գաղտնիության քաղաքականության մեջ դրույթների փոփոխությունը մեկնաբանել է Microsoft-ի մամուլի քարտուղարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







