Սեպտեմբերից կմեկնարկի Amazon-ի կողմից նախաձեռնված բարեգործական ծրագիր, ըստ որի՝ համաշխարհային առևտրային ցանցի կողմից չվաճառված ապրանքները փոխանցվելու են բարեգործական հիմնադրամներին և կազմակերպություններին։
Forbes-ը հայտնում է, որ Fulfillment by Amazon Donations անվանմամբ այս ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 1-ից։
Նշենք, որ Amazon ընկերությունը այս տեղեկատվությունը հաստատել է իր բլոգում։
Amazon ընկերությունը նաև մանրամասնել է, թե ինչ կարգի ապրանքների մասին է խոսքը։ Դրանք են՝ գնորդների կողմից չպահանջված կամ վերադարձված ապրանքները:
Հավելենք, որ ծրագիրն առայժմ հասանելի կլինի միայն 2 երկու երկրներում ՝ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ ԱՄՆ-ում Amazon ընկերությունը գործակցային հարաբերությունների մեջ է, աշխատում է Good360 կազմակերպության հետ, իսկ Մեծ Բրիտանիայում Amazon-ի գործընկերները կդառնան Newlife-ը, Barnardo-ն և փրկության բանակը:
CNBC-ն հեռուստաալիքի կարծիքով ընկերության կողմից այս ծրագրի նախաձեռնումը նպատակ է հետապնդում նվազեցնել այն ապրանքների քանակը, որոնք Amazon-ը ստիպված է լինում դուրս նետել իր պահեստներից, այդպիսով՝ օգտակար կիրառում գտնելով չպահանջված իրերին:
Forbs-ը հղում կատարելով բրիտանական Daily Mail թերթին հայտնում է, որ դեռ մայիսին խոսվում էր այն մասին, որ Amazon ընկերության կողմից միլիոնավոր նոր իրեր պարզապես դեն են նետվում կամ ուտիլիզացվում․ դրանց թվին են դասվում՝ հեռուստացույցներ, գրքեր, խոհանոցային սարքավորումներ և խաղալիքներ:
Amazon-ը հրաժարվել է պատասխանել հրատարակության հարցումներին։ Ֆրանսիական RTL հեռուստաալիքի հաղորդմամբ՝ 2018 թ-ին Amazon-ը միայն Ֆրանսիայում ոչնչացրել է 3 մլն-ից ավելի իրեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







