ИКЕА ընկերությունը Boklok շինարարական ընկերության հետ մեկտեղ ներկայացրել է մատչելի կացարանի տարբերակ այն մարդկանց համար, ովքեր տառապում են թուլամտությամբ: Նախագիծը ստացել է Silviabo անունը` ի պատիվ Շվեդիայի թագուհի Սիլվիի, ով հանդիսանում է ծրագրի գործընկերը:
Նման տների առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանք կարելի է հավաքել պատրաստի մասերից՝ ինքնուրույն կամ մասնագետների օգնությամբ:
Ներկայումս Ստոկհոլմի մերձակայքում վեց փորձնական տներ են կառուցվել: Հարևանները սակայն դեմ են արտահայտվել նման ախտորոշմամբ մարդկանց բնակեցմանը մոտակայքում, ուստի նոր բնակիչները դեռևս չեն կարողացել մուտք գործել իրենց բնակարաններ: Ընկերությունը, սակայն պնդում է, որ այդ հարցը շուտով կկարգավորվի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







