Ավելի քան 1 միլիոն հարավկորեացիներ Samsung Electronics Galaxy Note 10 սմարթֆոնի նախնական պատվեր են գրանցել։ Այս մասին ասվում է կորպորացիայի պաշտոնական կայքում։
Samsung Electronics-ի տվյալներով՝ օգոստոսի 9-ից երեք առաջատար բջջային օպերատորներ երկրում սկսել են ընդունել նոր առաջատար սմարթֆոնի նախնական պատվերներ, որի վաճառքների մեկնարկը նշանակված է օգոստոսի 23-ին:
«Հարավային Կորեայում Galaxy Note 10-ի նախնական պատվերների թիվը գերազանցել է 1 միլիոնը, իսկ դրանց ընդհանուր թվաքանակը հասել է 1,3 միլիոնի, ինչն արդեն կրկնակի ավելի է, քան նախորդ՝ Note 9 մոդելինը, որը թողարկվել է 2018 թվականին»,-նշվում Է հաղորդագրության մեջ:
6․3 դյույմ Էկրանով Note 10-ի արժեքը Հարավային Կորեայում կազմում է 1․2 մլն վոն (1025 դոլար), իսկ 6,8 դյույմ դիսփլեյով մոդելինը՝ 1․5 մլն վոն (1250 դոլար): Սա Samsung սմարթֆոնի երկրորդ մոդելն է, որն ապահովում Է տվյալների արագ հաղորդման 5G նոր ստանդարտը: Երկրում դրանից օգտվում է արդեն ավելի քան 2 մլն բաժանորդ։
Հնդկաստանին կոչեր են արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ԶԼՄ
Հայաստանի հետ զարգացող հարաբերությունների ֆոնին կոչեր են հնչում Հնդկաստանին՝ ճանաչելու Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, գրում է The Week-ը։...