ԱՄՆ-ում կայացած աճուրդում 120 հազար դոլարով վաճառվել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի բասկետբոլի խաղային մարզաշապիկը: Այդ մասին հաղորդվում է Heritage Auctions աճուրդային տան կայքում: Աճուրդը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին Դալլասում (Տեխասի նահանգ):
Աճուրդում վաճառքի էին հանվել սպորտի հետ կապված զանազան առարկաներ, այդ թվում նաև ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի ջերսին՝ բասկետբոլի խաղային մարզաշապիկը, որով նա բարձր դասարաններում հանդես Է եկել «Փունահո» դպրոցի թիմի կազմում:
Աճուրդային տան հայտարարության մեջ նշված է, որ Օբամայի մարզաշապիկի վաճառքից ստացված միջոցների մի մասը կհատկացվի նրա դպրոցի բյուջեին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







