Չինական Sinogene Biotechnology ընկերությունը առաջին անգամ հաջողությամբ կատարել է կատուների կլոնավորում։
Կազմակերպության գլխավոր տնօրենը նշել է, որ այս փորձի շնորհիվ նրանք պաշտոնապես կարող են սկսել կատուների կլոնավորման ծառայություններ մատուցել. Դրա արժեքը կկազմի ավելի քան 35 հազար դոլար:
Գիտնականները մտածում են օգտագործել արհեստական բանականությունը և փոխանցել կատվի հիշողությունը կլոնավորված կենդանուն։ Թե ինչպես են տվյալները տեղափոխվելու կենդանի արարածի ուղեղ, ընկերությունը դեռ չի պարզաբանել: Ավելին, կլոնավորված կենդանու կյանքի տևողությունը նույնն է, ինչ սովորական կենդանիներինը:
Ինչպես նշում է ընկերության տնօրենը, արդեն գրանցվել են կլոնավորման մի քանի պատվերներ։ Ընկերությունը նաև առաջարկում է շների կլոնավորում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







