Լեգենդար «Տիտանիկի» ավերակներն արագորեն ոչնչացվում են, և հետագայում այս գործընթացը միայն կուժեղանա: Այս մասին հայտնում են ամերիկացի ջրասուզակները։
Արշավախմբում ընդգրկված էին գիտնականներ, պատմաբաններ և այլ մասնագետներ: Ութ օրվա ընթացքում արվել են լուսանկարներ, և ստեղծվել է խորտակված նավի 3D մոդելը:
Շահագործումը սկսելու պահին «Տիտանիկը» հանդիսանում էր աշխարհի ամենամեծ նավը. նրա ջրատարողությունը գերազանցում էր «Օլիմպիկ» երկվորյակ-նավին՝ 243 տոննայով և կազմում էր 52310 տ։ 1912 թվականի ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերն առաջին ուղևորության ժամանակ, բախվելով այսբերգի հետ, նավը խորտակվել է Հյուսիսային Ատլանտիկայում։
«Տիտանիկ»-ի բեկորները գտնվում են 3750 մ խորությունում։ Առաջին անգամ դրանք հայտնաբերեց Ռոբերտ Բալարդի արշավախումբը՝ 1985 թվականին։ Հետագայում տարբեր արշավախմբեր օվկիանոսի հատակից վերև են բարձրացրել հազարավոր հետազոտման ենթակա իրեր։ Նավի առաջնային մասը և հետնամասը խրվել են խորը հատակի տիղմի մեջ և գտնվում են վատ վիճակում. դրանք ամբողջովին վերև բարձրացնելն անհնար է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







