Չեչնիայի Շալի քաղաքում օգոստոսի 23-ին կայացել է Եվրոպայի ամենամեծ մզկիթի բացումը, որտեղ միաժամանակ կարող է աղոթել մինչև 30 հազար մարդ, իսկ վերանդաների հաշվառմամբ՝ մինչև 100 հազար հավատացյալ:
Մզկիթի շինարարության փուլում ԶԼՄ-ները գրում Էին, որ այն կոչվելու Է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի անունով, սակայն բացման արարողությանը նա հայտարարել Է,որ մզկիթին շնորհվել Է Մուհամեդ մարգարեի անունը: Տաճարի բացման հանդիսավոր արարողությանը արքայազններ, նախարարներ և հոգևոր բարձրաստիճան անձինք են ժամանել Արաբական Միացյալ Էմիրություններից, Սաուդյան Արաբիայից, Բահրեյնից, Քուվեյթից և մուսուլմանական այլ երկրներից:
Միաժամանակ Շալիում բացվել է Ղուրանի ուսումնասիրման դպրոց, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







